Ինքնասպանության փորձ՝ Երևանի 16-րդ թաղամասում

13:34 • 13.06.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 13-ին, ժամը 12.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի 16-րդ թաղամասի թիվ 45 շենքի բնակարաններից մեկում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 1958 թ. ծնված Է. Ե.-ը գտնվել է ոչ սթափ վիճակում:

Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: