Աշխարհի ամենամեծ խցանումներով քաղաքների թոփ-10-ը
TomTom ընկերությունը, որը զբաղվում է տրանսպորտային միջոցների համար նավիգացիոն համակարգերի պատրաստմամբ, հրապարակել է այն քաղաքների ամենամյա հետազոտության արդյունքները, որտեղ ֆիքսվել են ամենամեծ ավտոմոբիլային խցանումները, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով irelandru.com-ին:
Ցանկում, ինչպես և անցած տարի, առաջին տեղն է զբաղեցրել Մոսկվան: Անցած տարվա համեմատ՝ թոփ-10 քաղաքների թվում քիչ չեն «նորեկները»՝ Ռիո դե Ժանեյրո, Մեխիկո, Սան Պաուլո և Դուբլին: Փոխարենը վատագույնների ցանկից դուրս են մնացել Մարսելը, Սիդնեյը, Շտուտգարտը և Փարիզը:
Ճանապարհային խցանումների ցուցանիշները որոշելու համար ընկերությունում համեմատել են ճանապարհին անցկացրած ժամանակը չծանրաբեռնված և օրվա պիկ ժամերին:
Այսպես, 2014 թվականին աշխարհի ամենածանրաբեռնված քաղաքներն են.
1. Մոսկվա՝ 74 %,
2. Ստամբուլ՝ 62 %,
3. Ռիո դե Ժանեյրո՝ 55 %,
4. Մեխիկո՝ 54 %,
5. Սան Պաուլո՝ 46 %,
6. Պալերմո՝ 39 %,
7. Վարշավա՝ 39 %,
8. Հռոմ՝ 37 %,
9. Լոս Անջելես՝ 36 %,
10. Դուբլին՝ 35 %։










