Իրաքում զինյալները գրավել են Սամարրա քաղաքը. Թուրքիայի ԱԳՆ-ն թուրքերին կոչ է անում լքել երկիրը

16:52 • 13.06.14

Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 132 կմ հեռավորությամբ գտնվող Սամարրա քաղաքն ամբողջությամբ անցել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների վերահսկողության տակ, տեղեկացնում է թուրքական TRT Haber կայքը։

 

Թուրքիայի արտգործնախարարությունն Իրաքում գտնվող թուրքերին կոչ է արել անհապաղ հեռանալ Բաղդադ, Քիրքուկ և Մոսուլ քաղաքներից։


Տեղեկություններ են տարածվել նաև այն մասին, որ զինյալները շարժվում են դեպի Բաղդադ և մտադիր են գրավել այն։


Չնայած Քիրքուկը դեռևս վերահսկում են հատուկ ջոկատները, սակայն մի շարք բնակավայրերում մարտեր են ընթանում։