ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր ցանցում 13 նոր արգելոց է ներառել (լուսանկարներ)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային արգելոցների համաշխարհային ցանցը համալրել են Ալբանիայի, Արգենտինայի, Կորեայի, Էկվադորի, Իտալիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի, Ղազախստանի, Մալայզիայի, Ուրուգվայի, Մակեդոնիայի և Միացյալ Թագավորության արգելոցները, գրում է korrespondent.net-ը:
Հունիսի 10-13-ը շվեդական Իենչեպինգ քաղաքի Իսթ Վետտերն Սքարպ կենսոլորտային արգելոցի տարածքում տեղի է ունենում ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդ և կենսոլորտ» ծրագրի միջազգային համակարգող խորհրդի նիստը։
Նիստի ընթացքում խորհուրդը Կենսոլորտային արգելոցների համաշխարհային ցանցում ներառել է 13 նոր վայր:
Օհրիդ-Պրեսպա անդրսահմանային կենսոլորտային արգելոց (Ալբանիայի Հանրապետություն/Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետություն)

Կենսոլորտային արգելոց Վալդես (Արգենտինա)

Կենսոլորտային արգելոց Չոր արևադարձային անտառներ (Էկվադոր)

Մոնվիզո անդրսահմանային կենսոլորտային արգելոց (Իտալիա/Ֆրանսիա)

Կենսոլորտային արգելոց Սիլա (Իտալիա)

Կենսոլորտային արգելոց Մինամիարուպուսու (Ճապոնիա)

Կենսոլորտային արգելոց Տադամի (Ճապոնիա)

Կենսոլորտային արգելոց Ակժայըկ (Ղազախստան)

Կենսոլորտային արգելոց Կատոն-Կարագայ (Ղազախստան)

Կենսոլորտային արգելոց Կրոկեր Ռեյնջ (Մալայզիա)

Կենսոլորտային արգելոց Չհիլբոսան (Կորեայի Ազգային Դեմոկրատական Հանրապետություն)

Կենսոլորտային արգելոց Բրայթոն և Լյուիս Դաունս (Միացյալ Թագավորություն)

Կենսոլորտային արգելոց Բիոմ Պամպաս-Կուեբրադաս դել Նորտե (Ուրուգվայ)










