Յանուկովիչը կնոջ հետ ապրում է Սոչիում. ԶԼՄ-ներ
Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչը կնոջ հետ բնակություն է հաստատել ռուսական Սոչի քաղաքում: Այդ մասին vesti.ua-ին հայտնել է Մոսկվայի Հյուսիսային վարչական շրջանի նախկին պրեֆեկտ Օլեգ Միտվոլը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները, գրում է gazeta.ru-ն:
«Իմ տվյալներով՝ նա իր քաղաքացիական կնոջ՝ Լյուբով Պոլեժայի հետ Սոչիում է: Ինչո՞վ է զբաղվում: Ձեր երկրում աշխատանքի շնորհիվ նա կարող է իրեն թույլ տալ ոչ մի բանով չզբաղվել»,- հավելել է Միտվոլը:
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը փախել էր երկրից փետրվարին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Մինչ նախագահի ընտրությունները, որտեղ հաղթանակ տարավ Պյոտր Պորոշենկոն, նրա պարտականությունները ժամանակավորապես կատարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը։










