Ադրբեջանցի զինծառայողը կրակել է ծառայակցին
Ադրբեջանական բանակում հերթական միջադեպն է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, զորամասում Ալլահվերդի Գուլիևը, խախտելով զենքի անվտանգության կանոնները, պատահմամբ կրակել է իրեն ամրակցված զենքից։
Գնդակը դիպել է ծառայակից ընկերոջը՝ Զահիդ Աբդուլլաևին։ Հաղորդվում է, որ Զահիդ Աբդուլլաևը թեթև վիրավոր է, և նրա վիճակը կայուն է։
Դեպքը հետաքննվում է։










