Էլիզաբեթ 2-րդն Անջելինա Ջոլիին շնորհել է տիկնոջ պատվավոր կոչում (լուսանկարներ)
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի պաշտոնական ծննդյան նախօրեին միապետից ստացել է ասպետի կոչման կանացի տարբերակը՝ տիկնոջ պատվավոր կոչում։
Ինչպես նշում է korrespondent.net-ը, կոչումը Ջոլիին շնորհվել է ծավալած ակտիվ մարդասիրական գործունեության համար։ The Daily Mail-ը հավելում է, որ տիկնոջ կոչումը թագուհու անունից Ջոլիին շնորհել է Միացյալ Թագավորության արտգործնախարար Ուիլյամ Հեյգը։
Այս շաբաթ Ջոլին ամուսնու՝ Բրեդ Փիթի ուղեկցությամբ գտնվում է Լոնդոնում և որպես ՄԱԿ-ի փախստականների հարցերով հատուկ դեսպան մասնակցում հակամարտությունների գոտիներում կանանց դեմ սեռական բնությունների թեմայով գագաթաժողովին։ Միջոցառմանը մասնակցում է նաև Ուիլյամ Հեյգը։
Դերասանուհին իր հերթին նշել է, որ իր համար անչափ մեծ պատիվ է տիկնոջ կոչմանն արժանանալը։


















