Բրիտանացին հրդեհել է տունը՝ իմանալով, որ կինն առանց իրեն է մեկնելու արձակուրդ

14:08 • 14.06.14

Բրիտանական Միդլսբրո քաղաքի բնակիչ Բրայան Փիքերինգը, տեղեկանալով, որ կինն առանց իրեն է պատրաստվում մեկնել արձակուրդ, ցասման մեջ է ընկել՝ հրդեհելով իրենց տունը։

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 64-ամյա տղամարդու գործողությունները վտանգել են նրա 2 անչափահաս թոռների կյանքը, ովքեր այդ պահին գտնվել են շենքի ներսում։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ թոռնիկներից զատ տանը եղել է Փիքերինգի բարեկամներից ևս 3 հոգի։

 

Բարեբախտաբար, կրակը նրանցից որևէ մեկին չի վնասել։ Տղամարդն արդեն ընդունել է իր մեղքն ու դատապարտվել 6.3 տարվա ազատազրկման։