«Գազպրոմը» համաձայնել է բանակցել Կիևում
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը համաձայնել է այսօր Կիևում բանակցություններ վարել ուկրաինական «Նավթոգազի» հետ՝ գազային խնդրի առնչությամբ, տեղեկացնում է gazeta.ru-ն։
«Այժմ Կիևում նոր հանդիպում է նախապատրաստվում, որը տեղի կունենա այլ՝ նախորդ քննարկումներից տարբերվող ձևաչափով»,-ասել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը։
Նա հաստատել է, որ ռուսական կողմը պատրաստ է փոխզիջումային տարբերակներ որոնել, սակայն «իրենց ճնշելն անօգուտ է»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիևը Եվրահանձնաժողովից արդեն ստացել է գազային հարցի շուրջ բանակցելու համաձայնությունը։
Նախօրեին Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել էր, որ բանակցությունները կշարունակվեն միայն երկուշաբթի՝ հունիսի 16-ին:










