ՌԴ-ում վրացի «օրենքով գող» է ձերբակալվել

11:55 • 14.06.14

ՌԴ Քրեական հետախուզության վարչության աշխատակիցների ջանքերով ձերբակալվել է «օրենքով գող», հանցավոր աշխարհում հայտնի «Գիզոն», տեղեկացնում է kommersant.ru-ն։

 

36-ամյա վրացու ձերբակալությունը, որը Ռուսաստանի տարածքում անօրինական է գտնվել, տեղի է ունեցել Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանում։

 

Այժմ քննարկվում է նրան Վրաստան արտաքսելու հարցը։ Դա տեղի կունենա այն բանից հետո, երբ կստուգվի նրա հնարավոր մասնակցությունը ՌԴ տարածքում տեղի ունեցած հանցագործություններին։