ԱԳ փոնախարար Հովակիմյանը մասնակցել է «Ընդդեմ հակամարտություններում սեռական բռնության» համաշխարհային գագաթնաժողովին
Հունիսի 11-13-ը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգի և ՄԱԿ-ի Փախստականների բարձրագույն հանձնակատարի հատուկ բանագնաց Անջելինա Ջոլիի նախաձեռնությամբ Լոնդոնում տեղի է ունեցել «Ընդդեմ հակամարտություններում սեռական բռնության» համաշխարհային անդրանիկ գագաթնաժողովը, որին Հայաստանը ներկայացնում էր ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:
Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ գագաթաժողովին մասնակցել են աշխարհի 120-ից ավելի պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՄԱԿ տարբեր կառույցների ղեկավարներ, բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպություններ:
Գագաթաժողովի նպատակն էր՝ պատերազմների և հակամարտությունների ընթացքում բռնաբարությունների և սեռական բնույթի այլ հանցագործությունների կանխարգելումը և հետագա բացառումը, անպատժելիության մթնոլորտի վերացումը, բռնության զոհերի պաշտպանությունը և իրավունքների վերականգնումը, անցյալ և ներկա ոճրագործությունների իրականացնողների պատասխանատվության ենթարկումը` ապագայում նման հանցանքների կրկնությունը բացառելու նպատակով:










