Լուգանսկում խփված ինքնաթիռում 49 մարդ է գտնվել. ԶԼՄ-ներ (տեսանյութ)
Լուգանսկում կործանված ИЛ-76 օդանավում 49 մարդ է գտնվել, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով CNN-ին, որն էլ վկայակոչում է սեփական աղբյուրը:
Սակայն, զոհերի և վիրավորների հստակ թիվը դեռ հայտնի չէ:
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաստատել է Լուգանսկում խփված ինքնաթիռի մասին տեղեկությունը: Նախարարությունում հաստատել են, որ ռուսամետ անջատողականներն ինքնաթիռը խփել են զենիթային համալիրից արձակված կրակոցներով:
Նշվում է, որ ինքնաթիռում եղել են դեսանտայիններ և անձնակազմի անդամներ:










