Իրաքցի զինվորականները գտել են 12 ոստիկանի այրված դիակ գրոհայիններից հետ վերցրած քաղաքում

16:49 • 14.06.14

Իրաքցի զինվորականները հայտնաբերել են 12 ոստիկանի այրված դիակ գրոհայիններից հետ վերցրած Իշաքի քաղաքում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:

Իրաքի զորքերը գրավել են Բաղդադից հյուսիս Սալահուդինում գտնվող Իշաքի քաղաքը՝ այդկերպ կարողանալով կանխել այդ ուղղությունից մայրաքաղաքի վրա հարձակումը:

Ավելի վաղ՝ շաբաթ օրը Իրանի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են օգնություն տրամադրել Իրաքի կառավարությանը, եթե Բաղդադն այս մասին խնդրի: