Վերին Լարս-Կազբեկ ավտոճանապարհը բաց է. Տիգրան Բալայան
Վերին Լարս-Կազբեկի ավտոճանապարհը բաց է և այսօրվանից գործում է. այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ թվիթերյան իր էջում։
Հիշեցնենք, որ ս. թ. մայիսի 17-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի էր ունեցել փլվածք, ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների՝ 150 մ երկարությամբ, 60-70 մ լայնությամբ և 30-40 մ բարձրությամբ:










