Նյու Յորքում անհայտ անձը կրակ է բացել անցորդների վրա
ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով տուժել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, տեղեկացնում է korrespondent.net-ը։
Անհայտ անձը կրակ է բացել Նյու Յորք նահանգի հարավ-արևելքում գտնվող Յոնկերս քաղաքում։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 18։00-ին՝ պիցցերիայի և լիցքավորման կայանի մոտակայքում։ Քաղաքային ոստիկանության ներկայացուցիչ, լեյտենանտ Արթուր Լիենը հայտարարել է, որ տուժածները հոսպիտալացվել են, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Նրա խոսքով՝ քննությունը գտնվում է նախնական փուլում, և տեղեկություններ այն մասին, թե ով է կասկածյալն ու ինչ դրդապատճառներ է ունեցել, չկան։










