Իրանի նկատմամբ պատժամիջոցները կհանվեն, ուրանի հարստացման գործընթացը կշարունակվի. Ռոհանի

11:47 • 14.06.14

Իրանն ու միջնորդ «վեցյակը» պայմանավորվել են Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկման մասին, միևնույն ժամանակ երկիրը կշարունակի ուրանի հարստացման գործընթացը։ Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, այս մասին հայտնել է երկրի նախագահ Հասան Ռոհանին։

 

Ռոհանիի խոսքով՝ միջազգային միջնորդների հետ Իրանի միջուկային խնդրի շուրջ առկա բոլոր հարցերը կարող են լուծվել մոտ ապագայում։

 

Իրանի ու միջնորդների (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) բանակցությունների հերթական փուլը նախատեսված է հունիսի 16-ին, Վիեննայում։

 

Կողմերը հուսով են հասնել վերջնական լուծման։

 

Մինչ այդ, Իրանի մայրաքաղաքում մեկնարկել են Գերմանիայի և Իրանի միջև միջուկային ծրագրի հարցով խորհրդակցությունները։