Սիրիայում դարձյալ ադրբեջանցի զինյալ է սպանվել

14:58 • 14.06.14

Սիրիայում ևս մեկ ադրբեջանցի զինյալ է սպանվել, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Սպանվածի լուսանկարը տարածվել է զինյալների կայքերում, սակայն նրա ինքնությունը դեռևս հայտնի չէ։


Հայտնի է միայն, որ ադրբեջանցի զինյալը սպանվել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ուժերի կողմից Ռաքքա քաղաքի այսօրվա ռմբակոծության ընթացքում։

 

Սիրիայում պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ մեկնել են Սիրիա և կռվում են ծայրահեղական խմբավորումների շարքերում։


Այդ ընթացքում սպանվել են բազմաթիվ ադրբեջանցիներ։