Վան Պերսիի գոլը Twitter-ում ամենից շատն է քննարկվել՝ ավելի քան 183.000 գրություն

10:54 • 14.06.14

Երկրպագուները Twitter սոցցանցում ավելի քան 183 հազար գրություն են թողել՝ Հոլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի՝ Իսպանիայի հավաքականի դեմ խաղում խփած առաջին գոլից հետո, որի հեղինակը Ռոբին վան Պերսին էր, հաղորդել է ցանցի մամուլի ծառայությունը։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, В խմբի հանդիպումը, որը կայացել է երեկ՝ Սալվադորում, ավարտվել է հոլանդացիների հաղթանակով՝ 5։1 հաշվով։ 44-րդ րոպեին վան Պերսին հավասարեցրել է հաշիվը, ինչից հետո նրա թիմը կարողացել է ևս 4 գնդակ խփել։

 

Իկեր Կասիլիասի պաշտպանած դարպասին գրանցված առաջին գոլն ամենաշատն է քննարկվել սոցցանցում։ Երկրորդ տեղում Ստեֆան դե Վրեյի գոլն է եղել՝ 64-րդ րոպեին (ավելի քան 181 հազար հիշատակում), իսկ երրորդը եղել է «նարնջագույնների» վերջին՝ հինգերորդ գոլը, որի հեղինակն Արյեն Ռոբենն է եղել։

 

Խաղի ընթացքում ամենաքննարկվող ֆուտբոլիստները եղել են վան Պերսին, Ռոբենը և դե Վրեյը, ինչպես նաև իսպանական հավաքականի խաղացողներ Ժերար Պիկեն, Կասիլիասը և Սերխիո Բուսկեթսը։