Թմրանյութի ազդեցության տակ վարորդը բախվել է CNN-ի կենտրոնին (լուսանկար, տեսանյութ)
Mercedes-Benz մակնիշի վարորդը ով մեքենայով ներխուժել է CNN-ի` Ատլանտայում գտնվող գրասենյակի սպասասրահ, որից հետո հայտնել է ոստիկաններին, որ բախումից առաջ մարիխուանա է օգտագործել:
Ինչպես հաղորդում է The Independent-ը` 22-ամյա վարորդ Ջերիմի Ջեյվոն Թոդը ոստիկաններին հայտնել է, որ ինքը ղեկին նստած քնով է անցել, ինչի հետևանքով էլ մեքենան բախվել է CNN կենտրոնի սպասասրահին:
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան, սակայն այսօր են ոստիկանները տեղյակ պահել ԶԼՄ-ներին, որ վարորդը մարիխուանայի ազդեցության տակ է եղել և խոստովանել է, որ թմրանյութ է օգտագործել բախումից առաջ:
Ոստիկանապետը հայտնել է, որ Թոդը ներկա պահին գտնվում է կալանքի տակ և նրան մեղադրանք է ներկայացվել
անփույթ վարելու և մարիխուանա օգտագործելու համար:












