Լուգանսկի ղեկավարը հաղորդել է, որ մի քանի օրում շուրջ 100 մարդ է զոհվել

19:46 • 15.06.14

Լուգանսկի ինքնահռչակ Ազգային Հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովը հայտարարել է, որ Լուգանսկի հյուսիսում գտնվող «Սչաստիե» բնակելի թաղամասում վերջին մի քանի օրերի ընթացքում շուրջ 100 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն` РИА Новости-ին հղումով:


Բոլոտովի խոսքով` ուկրաինացի ուժայինների կողմից քաղաքում վերահսկողություն սահմանելուց հետո, նրանք սկսել են կրակել խաղաղ բնակիչների, հիմնականում` տղամարդկանց ուղղությամբ:


«Շրջանում 100 մարդ` խաղաղ բնակիչներ և զինյալներ», - ասել է Լուգանսկի Ազգային Հանրապետության ղեկավարը` խոսելով զոհերի թվի մասին:


Հունիսի 13-ին «Սչաստիե» բնակելի թաղամասը ռմբակոծվել է ուկրաինական բանակի ուղղաթիռներից:


Ավելի ուշ Լուգանսկում կրակել են վայրէջքի պատրաստվող ուկրաինական տրանսպորտային Ил-76 ինքնաթիռի ուղղությամբ, որում առնվազն 49 մարդ է եղել: