Պակիստանում է «Ալ-Կաիդայի» դեմ լայնամասշտաբ գործողություններ են սկսվել

20:23 • 15.06.14

Պակիստանում լայնածավալ գործողություններ են սկսվել «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման անդամների դեմ: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն` Reuters-ին հղումով, որն էլ մեջբերում է Պակիստանի բանակի աղբյուրին:


Զինվորականները հատուկ գործողություններ կիրականացնեն Պակիստանի հյուսիսարևմտյան Վազիրիստան շրջանում, որը գտնվում է Աֆղանստանի հետ սահմանին:


«Զինվորականներին հրահանգ է տրվել ամեն գնով ոչնչացնել ահաբեկիչներին, ինչպես նաև նրանց կացարանները», - հայտնել է գործակալության աղբյուրը:


Պակիստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների ավիահարվածների հետևանքով հունիսի 15-ին երկրի հյուսիս-արևմուտքում առնվազն 150 զինյալ է սպանվել: