Պակիստանյան կործանիչները 150 գրոհային են սպանել

10:16 • 15.06.14

Պակիստանի Ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել գրոհայինների դիրքերին երկրի հյուսիս-արևմուտքում։ Սպանվել են տասնյակ ահաբեկիչներ, հայտնում է lenta.ru-ն։


Կործանիչների թիրախը, ուժային կառույցների աղբյուրների խոսքով, եղել են «Ուզբեկստանի իսլամական շարժում» խմբավորման գրոհայինները, որոնք ավելի վաղ հայտարարել էին Կարչի քաղաքի օդանավակայանի վրա հարձակվելու մասին։ Ավիահարվածը հասցվել է իսլամիստների դիրքերին Դեխգան լեռնային շրջանում։


Չեզոքացված գրոհայինների ստույգ քանակը չի հաղորդվում։ Պակիստանյան GeoTV հեռուստաընկերության տեղեկություններով՝ խոսքը 150 սպանված ահաբեկչի մասին է։