Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնակատարը Պուտինի մասին հայհոյանք պարունակող երգ է երգել (տեսանյութ)

12:11 • 15.06.14

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան Կիևում Ռուսաստանի դեսպանատան մոտ ցուցարարների հետ բանակցությունների ընթացքում նրանց հետ միասին երգել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին հայտնի հիթը, որը հայհոյանք է պարունակում, հայտնում է Обозреватель-ը։


Դեշչիցան կոչ է արել ցուցարարներին հանգստանալ և կտրուկ քայլեր չձեռնարկել։ Նա նաև նշել է, որ կողմ է ռուս-ուկրաինական սահմանի փակմանը և աջակցում է այն բոլոր քայլերին, որոնք ուղղված են ռուսական ագրեսիայի դիմադրությանը։


Սակայն նա անհանգստանում է այն ուկրաինացիների առողջության և կյանքի համար, որոնք աշխատում են ՌԴ-ում ուկրաինական դեսպանատան տարածքում։