Սերբիայում բասկետբոլի հանդիպումն ավարտվել է խաղացողների ծեծկռտուքով (տեսանյութ)

19:05 • 15.06.14

Սերբիայի բասկետբոլի առաջնության փլեյ-օֆֆի առաջին հանդիպումը «Պարտիզան» և «Ցրվենա Զվեզդա» թիմերի միջև դադարեցվել է 4-րդ քառորդում խաղացողների միջև ծագած ծեծկռտուքի պատճառով:


Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` սերբական լրատվամիջոցին հղումով, խաղը դադարեցվել է 69:64 հաշվի ժամանակ` հօգուտ «Ցրվենա Զվեզդայի»:


Խաղացողներին իրարից բաժանելուց հետո դատավորները որոշում են կայացրել հեռացնել հանդիսատեսին, և թիմերը խաղը շարունակել են առանց երկրպագուների:


Արդյունքում հեռացված խաղացողներով «Պարտիզանը» խաղն ավարտել է երեք խաղացողով, իսկ «Ցրվենա Զվեզդան»` 5, ինչից հետո ևս երկու խաղացող դուրս է մնացել, և նրանք ստիպված են եղել խաղ շարունակել 2-ը 4-ի դիմաց:


Հանդիպումն ավարտվել է «Ցրվենա Զվեզդայի» հաղթանակով` 97:88 հաշվով: