Ուկրաինայի Զինուժի գլխավոր շտաբի վարչության պետին հեռացրել են պաշտոնից
Ուկրաինայի Զինուժի գլխավոր հրամանատարության օպերատիվ վարչության ղեկավար Ալեքսանդր Շուտովին հեռացրել են զբաղեցրած պաշտոնից:
Ինչպես հատնում է Газета.Ru-ն` Украинская правда-ին հղումով, այս մասին հաղորդել է տեղեկատվական աղբյուրը:
Պարբերականի տվյալներով` հրաժարականը հաստատվել է հունիսի 15-ի առավոտյան: Ալեքսանդր Շուտովին հեռացնելու մասին հանձնարարականն ստացվել է անմիջապես Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վարչակազմից:
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից տվյալ տեղեկությունը դեռ չեն հաստատել:










