Ատլանտայի կենդանաբանական այգում իր 53-ամյակն է նշել աշխարհում ամենատարեց արու գորիլան (տեսանյութ)
14:52 • 16.06.14
ԱՄՆ Ատլանտա քաղաքի կենդանաբանական այգում հունիսի 15-ին իր 53-ամյակն է նշել աշխարհում ամենատարեց արու գորիլան՝ Օզզին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Այգու ղեկավարությունն իրական տոն է կազմակերպել իր հայտնի կենդանու համար։ Այս գորիլային 26 տարի առաջ այգուն են փոխանցել տեղի համալսարանի հետազոտական կենտրոնից։
Երկարակյաց Օզզին ունի 10 երեխա, 9 թոռ և 2 ծոռ։
Placeholder










