Ադրբեջանցին ընտանիքով մեկնել է Սիրիա՝ Ասադի զորքերի դեմ կռվելու. ԶԼՄ-ներ

17:30 • 16.06.14

Բաքվում անհայտ կորել է մի ողջ ընտանիք, տեղեկացնում է haqqin.az-ը։
 

Հայտնի է միայն, որ այս տարվա մայիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, նրանք հեռացել են տնից և այլևս չեն վերադարձել։

Անհետացած ընտանիքի հայրն է 1990 թ.-ին ծնված Էմրահ Խանքիշիևը, նրա կինը՝ Խանկիշիևա Ուլվիան, նրանց երեխաները՝ 2009թ.-ին ծնված Սաֆիան և 2012թ.-ին ծնված Համզան։


Նրանց անհետացման մասին հայտնել է Էմրահի հայրը։ Նա նշել է, որ որդին ընտանիքի հետ հեռացել է տնից՝ առանց որևէ բան ասելու։


Մի քանի օր անց տղան կապվել է հոր հետ և հայտնել, թե գտնվում է Թուրքիայում, որտեղ մեկնել է աշխատելու, սակայն կասկածներ կան, որ տղան ընտանիքի հետ մեկնել է Սիրիա՝ նախագահ Բաշար ալ Ասադի դեմ կռվող ապստամբներին միանալու։


Այս տեղեկությունը, սակայն, հաստատված չէ։


Նշենք, որ վերջին տարիներին Սիրիայում ավելի քան 150 մոջահեդ ադրբեջանցի է զոհվել։