Բաքվում ընդդեմ հայ պատգամավորների բողոքի ակցիա է տեղի ունեցել (լուսանկարներ)
Մի խումբ ադրբեջանցի ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ հայ պատգամավորների Բաքու կատարած այցի, հաղորդում է haqqin.az կայքը։
Ակցիան տեղի է ունեցել Four Seasons հյուրանոցի մոտ, որտեղ գտնվում են հայ պատգամավորները։
Ոստիկանությունը ցրել է ցույցի մասնակիցներին և խլել է նրանց պաստառները։
Հիշեցնենք, որ Բաքվում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Rose-Roth» սեմինարին մասնակցելու համար Բաքու է մեկնել հայկական պատվիրակություն՝ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ։ Երեք հոգանոց պատվիրակության կազմում են նաև «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը և Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։














