Ուկրաինական կոնֆլիկտի հետ կապված՝ Բավարիան պահանջում է գազի պետական պահուստ ստեղծել Գերմանիայում
Ուկրաինական կոնֆլիկտի հետ կապված՝ Բավարիան Գերմանիայի կառավարությունից պահանջում է բնական գազի պետական պահուստ ստեղծել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Bloomberg գործակալությանը: Համապատասխան առաջարկն արել է էկոնոմիկայի բավարացի նախարար Իլզե Այգները:
Գազի պահուստի ստեղծման նպատակը Գերմանիան առնվազն 45 օր գազի անխափան մատակարարումով ապահովելն է: Գերմանիայի պատմության մեջ եղել է նման դեպք՝ կապված ռազմավարական նավթային պահուստի հետ: Գազային պահուստի ստեղծումը կարող է ավելացնել գազի ծախսերը չորս հոգուց բաղկացած ընտանիքի համար տարեկան 15-ից մինչև 40 եվրո:
«Մենք պետք է այնպես անենք, որ ռուսական բնական գազի մատակարարումից կախվածությունը չաճի»,- նախաձեռնությունը մեկնաբանել է Իլզե Այգները:










