Louis Vuitton-ը Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթի համար ճամպրուկ է ստեղծել (լուսանկարներ)

13:22 • 16.06.14

Ֆուտբոլիստները վաղուց մարզական պայուսակների փոխարեն օգտագործում են Louis Vuitton ընկերության պայուսակները, այդ պատճառով էլ այն ընկերության ընտրությունը, որը պետք է ստեղծեր Ֆուտբոլի աշխարհի առաջնության գլխավոր մրցանակի համար ճամպրուկը, պատահական չէ, գրում է buro247.ru-ն։

 

Հուլիսի 13-ին, երբ կայանա Առաջնության եզրափակիչ խաղը, մրցանակը Ռիո դե Ժանեյրոյի մարզադաշտ կբերվի հատուկ այդ առիթով ստեղծված Louis Vuitton ճամպրուկում։

 

Ճամպրուկը բացվում է միաժամանակ երկու կողմից, որպեսզի գավաթը հարմար լինի ցուցադրել։ Առաջնության գլխավոր մրցանակն իրենից ներկայացնում է երկրագունդը՝ երկու մարդկային կերպարների ձեռքում։ Գավաթը կշռում է 6.175 կգ, որից 5կգ-ը 18 կարատ ոսկի է։

Louis Vuitton создали чемодан для футбольного Кубка мира

Louis Vuitton создали чемодан для футбольного Кубка мира (фото 1)