Կոլումբիայի գործող նախագահը հաղթել է ընտրություններում. ձայները հաշվարկվել են ռեկորդային արագությամբ
Կոլումբիայի գործող նախագահ 62-ամյա Խուան Մանուել Սանտոսը վերընտրվել է հարավամերիկյան պետության ղեկավարի պաշտոնում, հայտնում է newsru.com-ը։
Հունիսի 15-ին կայացած նախագահական ընտրությունների 2-րդ փուլի ընթացքում տրված ձայների 99%-ի հաշվարկման արդյունքում Սանտոսը ստացել է ընտրողների 50.91%-ի աջակցությունը, իսկ նրա հակառակորդ Օսկար Իվան Սուլուագան՝ 45%-ի։
Ընտրությունների 2-րդ փուլը դարձել է ռեկորդային՝ ձայների հաշվարկման արագությամբ. քվեաթերթիկների 96%-ը հաշվարկվել էին ընտրատեղամասերի փակումից մեկ ժամ անց։










