ԱՄՆ-ն մասամբ տարհանում է Իրաքում դեսպանատան աշխատակիցներին

09:28 • 16.06.14

ԱՄՆ պետդեպարտամենտն Իրաքում դեսպանատան անձնակազմի մի մասին տարհանելու մասին որոշում է կայացրել՝ Բաղդադի վրա «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական շարժման գրոհայինների հնարավոր հարձակման պատճառով, հաղորդում է interfax.ru-ն՝ հղում անելով Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակիին:

 

Փսակիի խոսքով՝ դեսպանատունը չի դադարեցնում աշխատանքը, սակայն դրա անվտանգությունն ուժեղացվելու է: Անձնակազմի մի մասին կտեղափոխեն Բաղդադից Բարսայում և Էրբիլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսություն, ևս մի մասին՝ Ամման:

 

Ավստրալիայի ԱԳՆ-ն նույնպես հայտարարել է, որ Իրաքից հետ է կանչելու ավստրալական դեսպանատան աշխատակիցների մի մասին, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Հիշեցնենք, որ անցած շաբաթ գրոհայինները վերահսկողության տակ են առել Իրաքում մի շարք բնակավայրեր և առաջ են շարժվում մայրաքաղաք Բաղդադի ուղղությամբ: