Եվրահանձնաժողովը շտապ հանդիպում է հրավիրել Ուկրաինայի և Ռուսաստանի հետ բանակցության տապալվելուց հետո

14:32 • 16.06.14

Եվրահանձնաժողովը գազի հարցով ԵՄ համակարգող խմբի շտապ հանդիպում է հրավիրել՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ Եվրահանձնաժողովի միջնորդությամբ եռակողմ բանակցությունների տապալվելու հետ կապված, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով եվրոպական ինստիտուտներում եղած աղբյուրին:

 

«Գազպրոմ»-ն ուկրաինական «Նավթոգազ»-ին տեղափոխել է ռուսական գազի մատակարարման կանխավճարային ռեժիմի: Այդկերպ, Ուկրաինան հունիսի 16-ից ստանալու է ռուսական գազ միայն վճարված ծավալներով:

 

«Գազի հարցով ԵՄ համակարգող խմբի հանդիպումը եվրոպական էներգետիկ ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ կկայանա Բրյուսելում մոտակա ժամանակներս՝ նպատակ ունենալով գնահատել Ուկրաինա ռուսական գազի մատակարարման կրճատման հնարավոր հետևանքները եվրոպական էներգետիկ ոլորտի համար»,- ընդգծել է նա:

 

Գործակալության զրուցակցի խոսքով՝ ԵՄ-ն ելնում է նրանից, որ «Ռուսաստանը և Ուկրաինան ամբողջությամբ կկատարեն Եվրոպա գազի մատակարարման և տարանցման պարտականությունները՝ չնայած եռակողմ բանակցությունների տապալմանը»: