«Թալիբանի» անդամները 11 մարդու մատներ են կտրել՝ Աֆղանստանի նախագահական ընտրություններին մասնակցելու համար
«Թալիբան» ահաբեկչական խմբավորման անդամները 11 մարդու ձեռքի մատներ են կտրել՝ որպես պատիժ օրերս Աֆղանստանում կայացած նախագահական ընտրությունների 2-րդ փուլին մասնակցելու համար։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, վայրագ միջադեպը տեղի է ունեցել արևմտյան Հերատ նահանգում, որի բնակիչները մյուս աֆղանստանցիների պես շաբաթ օրը մասնակցել են նախագահական ընտրություններին։ ՄԱԿ-ն արդեն արձագանքնել է ընտրողների մատների անդամահատմանը՝ խստագույնս քննադատելով տեղի ունեցածը։
«Թալիբանի» ահաբեկիչները հրահանգել են քաղաքացիներին չմասնակցել ընտրություններին, քանի որ 2 թեկնածուներն էլ մտադիր են ամրապնդել երկրի կապերն ԱՄՆ-ի հետ ու ևս 2 տարի շարունակ Աֆղանստանի տարածքում պահել հազարավոր ամերիկացի զինվորների։
Ընտրությունների վերջնական արդյունքը հայտնի կդառնա հուլիսի 22-ին։










