Եվրահանձնակատարն Ուկրաինայի գազի ճգնաժամի հաղթահարման հարցով նախագիծ է ներկայացրել

09:17 • 16.06.14

Էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էտինգերը Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրահանձնաժողովի միջև բանակցությունների ավարտին հաղորդել է գազային հարցի լուծման իր պլանի մասին, տեղեկացնում է Взгляд-ը:

 

Էտինգերի նախագծով նախատեսվում է, որ Ուկրաինան հունիսի 16-ին 1 միլիարդ դոլար կվճարի, իսկ հետո մինչև տարեվերջ ևս 6 վճարում կանի:

 

«Իմ նախագիծը ներառում է նաև գազի ապագա գինը՝ ձմեռային սեզոնի համար 385 դոլար՝ 1.000 խորանարդ մետրի դիմաց, իսկ ամառային սեզոնի համար՝ ապրիլից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, 300 դոլար կամ փոքր ինչ ավելի», - ասել է նա:

 

Պաշտոնյայի խոսքով՝ ռուս գործընկերները դեռևս աջակցություն չեն հայտնել իր նախագծին՝ պնդելով, որ Ուկրաինան պետք է անհապաղ վճարի 1.9 մլրդ դոլար, իսկ ողջ տարվա համար սակագին սահմանվի 385 դոլարը:

 

Ուկրաինական «Նավթոգազի» ղեկավարը նշել է, որ մինչև ժամը 10:00-ն հնարավորություն կա համաձայնության հասնելու: