«Գազպրոմը» 4,5 մլրդ դոլարի հայց է ներկայացրել Ստոկհոլմի արբիտրաժային դատարան՝ ընդդեմ «Նավթոգազի»

11:55 • 16.06.14

Ռուսական «Գազպրոմ» հոլդինգը մոտ 4,5 միլիարդ դոլարի հայց է ներկայացրել Ստոկհոլմի արբիտրաժային դատարան: Այդ մասին ասված է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ, գրում է gazeta.ru-ն:

 

Մասնավորապես, հայցը ներկայացվել է ուկրաինական «Նավթոգազ» ընկերության դեմ: Վեճի պատճառը նախկինում մոտ 4,5 միլիարդ դոլարի իրականացված գազի մատակարարումների համար պարտքերն են: Ռուսական կողմը կարծում է, որ «Նավթոգազն» իր պարտականությունները կատարել է ոչ պատշաճ ձևով՝ համաձայն 2009թ. գազային պայմանագրի:

 

Ավելի վաղ «Գազպրոմը» կանխավճարի ռեժիմ է սահմանել Ուկրաինայի համար: Չնայած դրան՝ պայմանագրի պայմաններով «Նավթոգազը» պետք է ապահովի երրորդ երկրներ բնական գազի անվտանգ տարանցումը: Եվրահանձնաժողովը նախազգուշացվել է գազի տարանցման հնարավոր խափանումների մասին, եթե «Նավթոգազը» անթույլատրելի ճանապարհով գազ վերցնի տարանցիկ հոսքերից:

 

Այսօրվանից «Նավթոգազը» կստանա ռուսական գազ միայն վճարված ծավալների համար: