Greenpeace-ը մոտ 4 մլն եվրո նվիրատվություն է կորցրել աշխատակցի սխալի պատճառով

17:17 • 16.06.14

Միջազգային Greenpeace բնապահպանական կազմակերպությունը 3,8 միլիոն եվրոյի նվիրատվություն է կորցրել Ամստերդամում կազմակերպության գլխավոր գրասենյակի աշխատակցի սխալի պատճառով, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:


«Մենք ներողություն ենք խնդրում մեր կողմնակիցներին մի շարք սխալների համար, որոնք հանգեցրել են կորստի»,- ասված է խմբի հայտարարության մեջ:

 

Հաղորդվում է, որ կազմակերպության ֆինանսական աշխատակիցը բորսային ֆյուչերսային գործարք է կնքել տարադրամի փոխարժեքների տարբերության շնորհիվ եկամուտ ստանալու համար, սակայն սխալ հաշվարկ է կատարել, քանի որ եվրոյի փոխարժեքը մայիսի վերջին հանկարծակի աճել է, ինչը հանգեցրել է հսկայական կորուստների:

 

Հաղորդվում է, որ աշխատակիցը հեռացվել է աշխատանքից: