Իրանցի պատգամավորները նախագահից պահանջում են խստացնել գլխաշոր կրելու արգելքը
Իրանցի պատգամավորների 2/3-րդը գրավոր դիմել է երկրի նախագահ Հասան Ռոհանիին՝ կոչ անելով նրան անհապաղ քայլեր ձեռնարկել գլխաշոր կրելու արգելքը երկրում խստացնելու համար։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, խորհրդարանի 290 պատգամավորներից 195-ը ստորագրել է նախագահին ուղղված նամակը, որում օրենսդիրները մտավախություն են հայտնել, որ արևմտյան կործանարար մշակույթն աննկատելիորեն ներթափանցում է իրանցի կանանց առօրյա կյանք։
Իսլամական «դրես կոդի» կանոնները չպահպանելու համար պատգամավորները մեղադրել են արբանյակային հեռուստատեսությանը, որը, ըստ նրանց, դրդում է կանանց ավելի թեթև վերաբերվել գլխաշոր կրելուն։
Աղբյուրը նկատում է, որ Ռոհանին կառավարման կարճ ժամանակահատվածում հասցրել է աչքի ընկնել բավական ժամանակակից հայացքներով։ Օրինակ՝ հոկտեմբերին նա խնդրել է Իրանի կրոնական ոստիկանությանն ավելի մեղմ վերաբերվել իսլամական «դրես կոդը» խախտող կանանց, ինչը դուր չի եկել պահպանողականներին։










