Իսրայելն արգելափակել է Արևմտյան ափը և Գազայի հատվածը
Իսրայելն արգելափակել է Արևմտյանն ափն ու Գազայի հատվածը՝ հրեական կրոնական դպրոցից երեք կորած իսրայելցի երեխաների որոնման գործողությունների շրջանակում, հայտնում է «Էխո Մոսկվի»-ն:
Իսրայելի իշխանությունները հավաստիացնում են, որ անում են հնարավորը երեխաներին գտնելու համար և կատարվածի համար մեղադրում են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը:
Նույն առիթով Russia Today-ը հայտնում է, որ ևս 40 պաղեստինցի է ձերբակալվել երեխաների գործով: Ընդհանուր առմամբ ձերբակալվածների թիվը հասել է 120-ի: Ձերբակալություններն արվում են հիմնականում Արևմտյան ափում, սակայն Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն զինվորականներին հանձնարարել է ամեն ինչ անել՝ երեխաների փոխանցումը Գազայի հատված թույլ չտալու համար: Գազայի հատվածը գտնվում է ՀԱՄԱՍ-ի վերահսկողության ներքո:
Լրատվամիջոցներն այս գործողությունը որակում են վերջին շրջանի ամենախոշոր գործողությունն Իսրայել - Պաղեստին հարաբերություններում։










