Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ այլևս մտադիր չէ շփվել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ

19:55 • 16.06.14

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ այլևս մտադիր չէ շփվել Ուկրաինայի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի հետ: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:


«Դեշչիցային նայելով՝ մի լավ արտահայտություն եմ հիշում՝ «չես կարող խմել, մի′ խմիր»», - հայտարարել է ՌԴ արտաքին քաղաքականության գերտեսչության ղեկավարը:


Հիշեցնենք, որ շաբաթ Կիևում ՌԴ դեսպանության մոտ անկարգություններ են տեղի ունեցել: Աղբյուրի հաղորդմամբ՝ դեպքի վայր ժամանած Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Դեշչիցան անվայելուչ արտահայտություններ է արել ՌԴ ղեկավարության հասցեին: