Զանգվածային ազատումներն ավելի շատ լինում են պետական հատվածում, քան՝ մասնավոր. Գագիկ Մակարյան

21:01 • 16.06.14

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե տեղեկատվություն չունեն այն մասին, որ մասնավոր հատվածում որևէ գործատու չի ընդունում աշխատակիցների՝ պարտադիր կուտակային կենսաթոշակներից հրաժարվելու դիմումները:


Նշենք, որ օրերս լրագրողների հետ հանդիպման ընթացքում Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահն ասել էր, թե իրենք բազմաթիվ բողոքներ են ստանում, որ երբ աշխատողները դիմում են ներկայացնում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից հրաժարվելու համար, գործատուն այն չի ընդունում կամ պահանջում է մեկ այլ դիմում ևս՝ աշխատանքից ազատման:
 


«Դրանք հիմնականում պետական մարմիններում են, որովհետև պետական մարմիններում տնօրենների մեծ մասը կառչած է իր աթոռից և փորձում է միշտ հաճոյանալ»,-ասաց Գագիկ Մակարյանն՝ ընդգծելով, որ այդ երևույթը պետական հատվածում է. զանգվածային ազատումներն ավելի շատ լինում են պետական հատվածում, քան՝ մասնավոր:


«Պետությունն ավելի շատ է խախտում աշխատանքային պայմանագրերը, քան՝ մասնավորը»,-ասաց նա: