«Նավթոգազ Ուկրաինան» նույնպես դիմել է Ստոկհոլմի արբիտրաժային դատարան՝ ընդդեմ «Գազպրոմի»

13:00 • 16.06.14

«Նավթոգազ Ուկրաինան» Ստոկհոլմի արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել՝ պահանջելով, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը գազի արդար և շուկայական գին սահմանի Ուկրաինայի համար, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Գազպրոմն» ինքն է դիմել Ստոկհոլմի դատարան՝ մոտ 4,5 միլիարդ դոլարի հայց ներկայացնելով «Նավթոգազ Ուկրաինայի» դեմ։

 

Բացի այդ, ռուսական հոլդինգն այսօր ժամը 10։00-ից Ուկրաինա գազի մատակարարման համար կանխավճարի ռեժիմ է սահմանել։