Պորոշենկոն խնդիր է դրել՝ ավարտել հակաահաբեկչական գործողությունը կարճ ժամկետներում

17:48 • 16.06.14

Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անցկացվող հակաահաբեկչական գործողությունն ավարտելու ամսաթվի մասին խոսելը վաղաժամ է, հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին, գրում է Интерфакс-Украина-ն:

 

«Կարող եմ միայն ասել այն, որ Ուկրաինայի նախագահը խնդիր է դրել՝ կարճ ժամկետներում լուծել այդ խնդիրները (հակաահաբեկչական գործողության դադարեցումը)»,- ասել է նա Կիևում երկուշաբթի տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։

 

Անդրեյ Պարուբիի խոսքով՝ Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողության ավարտի ամսաթիվ չի կարելի նշել նաև այն պատճառով, որ այնտեղ անցկացվում է «փաստացի մարտական գործողություն»:

 

Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը նշել է, որ հակաահաբեկչական գործողության ընթացքում ուկրաինացի զինծառայողները ստիպված են բախվել մեծ դժվարությունների՝ ականապատ կամուրջներ, ճանապարհներ, գրոհայինների լավ զինված անցակետեր։