Նյու Յորքը «պատերազմ» է հայտարարել առնետներին

15:46 • 16.06.14

Նյու Յորքի իշխանությունները հերթական «պատերազմն» են հայտարարել առնետներին, որոնց դեմ դաժան պայքարը կսկսվի եկող ամիս՝ քաղաքի «ամենաառնետաշատ» վայրերում։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, ըստ մասնագետների հաշվարկների՝ առնետների քանակը 2 անգամ գերազանցում է Նյու Յորքի 8.4 միլիոնանոց բնակչության թվին։

 

Կրծողների դեմ պայքարի համար իշխանությունները հատկացրել են ավելի քան 600.000 դոլար, որի միջոցով կգնվեն թունավոր նյութեր ու կփակվեն այն բոլոր անցքերը, որոնցով առնետներն ազատ ելումուտ են անում։