Կիմ Չեն Ընն անձամբ սուզանավի զորավարժություն է ղեկավարել (լուսանկարներ)
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ստուգել է ռազմածովային ուժերի Թիվ 167 նավատորմի սուզանավերի մարտունակությունը, հայտնում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը:
Կին Չեն Ընն անձամբ է ղեկավարել Թիվ 748 սուզանավի զորավարժությունները: Նա գովել է անձնակազմին՝ հմուտ գործողությունների համար: Նա հրահանգել է նաև արդիականացնել և ուժեղացնել բազաները:
Հս. Կորեայի առաջնորդը հրահանգել է զորավարժությունները պատերազմականին հնարավորինս մոտ պայմաններում անցկացնել: Նա նշել է նաև սուզանավերի նավաստիների քաղաքական և գաղափարախոսական պատրաստվածության ապահովման կարևորությունը:













