85-ամյա ճապոնացին ձերբակալվել է 80-ամյա ճապոնուհուն հետապնդելու համար

09:39 • 16.06.14

Ճապոնիայում ոստիկանությունը ձերբակալել է 85-ամյա տղամարդու՝ 80-ամյա կնոջ հետապնդելու համար, հայտնում է France-Presse-ը:

 

Հայտնի է, որ նրանք ծանոթացել են հիվանդասենյակում, որը տղամարդու՝ այժմ մահացած կինը կիսել է տարեց ճապոնուհու հետ:

 

Տակեո Նիտա անունով տղամարդը 2013-ի նոյեմբերին տարեց ճապոնուհու ինքնապատասխանիչին մի քանի հաղորդագրություն է թողել, որոնցով նրան խնդրել է դուրս գալ ու իր հետ ժամանակ անցկացնել: Իսկ այս տարի մայիսին ներխուժել է կնոջ տուն: Կինը մի քանի անգամ բողոքել է ոստիկաններին:

 

Նիտան ձերբակալվել է հունիսի 10-ին՝ ոտնձգության մեղադրանքով:

 

Վերջին շրջանում Ճապոնիայում աճում է տարեց մարդկանց կատարած հանցագործությունների թիվը, ինչի պատճառը բնակչության ընդհանուր ծերացումն է: Այդ երկրում շատացել են թոշակառուների կողմից բռնությունների, կողոպուտների դեպքերը: