Չինաստանում 3 մարդ մահապատժի է դատապարտվել Տյանանմենի ահաբեկչության համար

08:55 • 16.06.14

Չինական դատարանը մահվան է դատապարտել 3 մարդու, ովքեր մեղավոր են ճանաչվել Պեկինի կենտրոնական Տյանանմեն հրապարակում ահաբեկչություն իրականացնելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Չինաստանի պետական հեռուստաընկերությանը:


Կառավարությունը կատարվածը կապել է իսլամիստ զինյալների հետ:


Եվս մեկ մարդ ցմահ ազատազրկման է դատապարտվել, մյուսները՝ 5-20 տարիների ազատազրկման:


Տյանանմենի ահաբեկչության ժամանակ 2 մարդ էր զոհվել, 40 հոգի վիրավորվել էր, երբ մեքենան ներխուժել էր ամբոխի մեջ: