Բրյուսելը Կիևի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը կստորագրի հունիսի 27-ին

16:19 • 16.06.14

Եվրոպական միությունն Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը կստորագրի հունիսի 27-ին՝ միաժամանակ նման փաստաթղթեր ստորագրելով Մոլդովայի և Վրաստանի հետ, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը՝ ԵՄ Խորհրդին հղումով։

 

Տեխնիկական պատրաստվածությունն Ուկրաինայի հետ համաձայնագրի ստորագրման համար մոտ ապագայում կավարտվի. ասված է խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։

 

Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո հայտարարել էր, որ չպետք է ձգձգել փաստաթղթի տնտեսական մասի ստորագրումը և առաջարկել էր այն ստորագրել անմիջապես իր երդմնակալությունից հետո։

 

Ուկրաինան համաձայնագրի քաղաքական մասը ստորագրել էր մարտի 21-ին։