Ուկրաինայի նախագահը երկրի իրավիճակը կքննարկի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հետ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մտադիր է երկրի արևելքում տիրող իրավիճակը քննարկել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հետ, հայտնում է НТВ.ru-ն։
Հունիսի 16-ին կայանալիք նիստի ընթացքում Պորոշենկոն խոստանում է քննարկել Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում ռազմական հակամարտության խաղաղ կարգավորման պլանը։
«Օրակարգում պետական սահմանի վերականգնման վերաբերյալ գործողություններն են։ Եվ երկրորդը՝ Դոնբասում խաղաղ պլանի ներդրման ուղղությամբ կտրուկ քայլերը»,- ասել է Պորոշենկոն։
Նախագահը նշել է նաև, որ Ուկրաինայում հանուն խաղաղության իշխանությունները կգործեն «կտրուկ և նպատակային»։










