Ուկրաինան այս շաբաթ կվերականգնի վերահսկողությունը ՌԴ-ի հետ սահմանին. Պյոտր Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է ռուս-ուկրաինական սահմանին վերահսկողությունը վերականգնելու մտադրության մասին: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին Ուկրաինայի նախագահը հունիսի 16-ին հայտարարել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստի բացմանը:
«Վճռորոշ գործողություններով մենք այս շաբաթ մտադիր ենք վերականգնել անվտանգությունը պետական սահմանին: Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի դա անել ամբողջական ծավալով», - նշել է Պորոշենկոն:
Երկրի ղեկավարի խոսքով՝ սահմանին տիրող իրավիճակը միակ ետ պահող գործոնն է Ուկրաինայի հարավում կրակի դադարեցման համար: «Հենց սահմանը փակվի, մենք անմիջապես կհայտարարենք հրադադարի մասին: Բաց սահմանին հրադարարի մասին հայտարարելը անպատասխանատու քայլ է՝ կապված Դոնեցկում և Լուգանսկում ստեղծված իրավիճակի հետ», - ընդգծել է նախագահը:










